Մթնոլորտային անոմալ երևույթների հետազոտության չիլիական պետական կոմիտեն (CEFAA տեսագրության ուսումնասիրության հիման վրա հանգել է այն եզրակացության, որ 2014-ին Սանտյագոյից արևմուտք Չիլիի օդաչուներին հաջողվել է երկնքում ՉԹՕ  նկարահանել, գրում է The Huffington Post–ը։

Չճանաչված թռչող օբյեկտը ռազմական օդաչուները նկատել էին 2014- ի նոյեմբերի 11-ին՝ Չիլիի մայրաքաղաքից ոչ հեռու ափամերձ տարածքում հերթապահության ժամանակ։ Ներկայացնելով զեկույցը՝ զինվորականներից մեկը ՉԹՕ-ն ներկայացրել է որպես «հարթ, ձգված օբյեկտ՝ երկու ջերմային կենտրոններով»։

Տեսագրությունից երևում է, թե բառացիորեն դատարկությունից հայտնված օբյեկտը ինչպես է նույնքան անսպասելիորեն անհետանում ամպերում։ CEFAA-ի մասնագետները պարզել են, որ օբյեկտը ոչ թռչուն էր, ոչ էլ տիեզերական աղբի կտոր, միջատ, օդանավ, պարաշյուտ, դելտապլան կամ էլ մթնոլորտային անոմալիա։ Զեկույցն ամփոփելով՝ կոմիտեն այդ օբյեկտն անվանել է «չճանաչված», նշում է National Geographic–ը։