Մինեապոլիսում սառնամանիքները սառցակտորի են վերածել Մինեհահա ջրվեժը։ Տեղական իշխանությունները բնակիչներին կոչ են արել հեռու մնալ ջրվեժից այն բանից հետո, երբ սառցի հսկա կտորն ընկել էր 20-ամյա աղջկա վրա։

Բարեբախտաբար, նա միայն ձեռքերի թեթեւ վնասվածք էր ստացել։