ԱՄՆ Ջորջիա նահանգի Մեյբլթոն քաղաքում զենքի խանութի տերը կողոպուտի փորձի ժամանակ գնդակահարել է զինված կողոպտիչին: Միջադեպը նկարահանվել է տեսահսկման խցիկով, որը հունվարի 10-ին համացանցում է հայտնվել, փոխանցում է Lenta-ն:
Միջադեպը տեղի է ունեցել 2016-ի դեկտեմբերի 26-ին: Դիմակավորված երկու զինված տղամարդիկ ներխուժել են առեւտրի սրահ եւ վաճառասեղանի մոտ կանգնած տիրոջից՝ Ջիմի Գրուվերից պահանջել են հատակին պառկել, հակառակ դեպքում սպառնացել են նրան սպանել: Սակայն Գրուվերի մոտ ատրճանակ է եղել, եւ նա կրակել է կողոպտիչների վրա՝ սպանելով նրանցից մեկին, երկրորդը փախուստի է դիմել:











