ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվը հունվարի 18-ին Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ–ում նախագահող Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Քուրցի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Առանցքային միջազգային խնդիրները քննարկելիս ռուսական կողմի հիմնական ուշադրությունը կենտրոնացած կլինի ահաբեկչության արդյունավետ հակազդեցության եւ Սիրիայում իրավիճակի կարգավորման համատեղ սպառիչ քայլերին»,– ասել է Զախարովան։
Պլանավորվում է նաեւ քննարկել ներուկրաինական, ղարաբաղյան եւ Մերձդնեստրի հակամարտությունները, Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը։





























