Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին, այցելել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի Գուգարքի տարածաշրջանի «Այրում-Ջիլիզա» մաքսային կետ եւ շրջայց կատարել այնտեղ՝ ծանոթանալով կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Մաքսակետում պետբուջեից կատարված ֆինանասավորման շրջանակում 125 մլն դրամի ներդրումներ են կատարվել, ինչի արդյունքում աշխատակազմի համար կառուցվել է նոր տեխնիկայով եւ օպտիկամանրաթելային ինտերնետ կապով հագեցած նոր շենք։
Նշենք, որ «Այրում» մաքսային կետում հիմնականում կատարվում են երկաթուղային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների աշխատանքներ։
ՀՀ Պետեկամուտների կոմիտեի Գուգարքի տարածաշրջանի պետ Հովիկ Աբովյանը լրագրողներին տեղեկացրել է, որ փոփոխությունների արդյունքում մաքսային կետը մեծ թողունակություն է ապահովում. «Կատարված վերազինման արդյունքում բեռնափոխադրումներն ավելի արագ են կատարվում՝ օրական մոտ 70 վագոն՝ 400 հազար տոննա բեռով»։
Նշենք, որ երկրի ղեկավարը շրջայցեր կկատարի նաեւ սահմանային այլ մաքսակետեր։




























