Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը եւ Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 3-ին հանդիպել են Ստամբուլում: Հանդիպումն անցել է «դեմ առ դեմ» ձեւաչափով՝ փակ դռների հետեւում, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Թուրքիա է ժամանել նոյեմբերի 2-ին:
Մամեդյարովը մասնակցում է Աֆղանստանի հարցով տարածաշրջանային համագործակցության 6-րդ համաժողովին:





























