Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի՝ նոյեմբերի 3-ին Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման՝ գծում՝ Տավուշի մարզի հատվածում կայացել է դիտարկում:

Դիտարկման ընթացքում միջադեպեր չեն գրանցվել: Դիտարկումն անցել է նախանշված ծրագրին համապատասխան:

Հայկական կողմից դիտարկումն անցկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Վիլյամ Պրայորը եւ Ժասլան Նուրտազինը:

Ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացրել են դաշտային օգնականներ Անտալ Հերդիչն ու Խրիստո Խրիստովը: