Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը կարծում է, որ ԵԱՀԿ գագաթաժողովը շրջադարձային կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով, առաջիկայում նա ծրագրում է հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, գրում է Cihan-ը:

«Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին եռակողմ  հանդիպմանը ԱԳՆ ղեկավարներին հանձնարարվել է շարունակել բանակցային գործընթացը եւ նման հանդիպում շուտով կկայանա: Այդ հանդիպմանը ԱԳՆ ղեկավարները քննարկելու են կողմերի նախապատրաստումը Աստանայի գագաթաժողովին»,- նկատել է Մամեդյարովը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության  ղեկավարի խոսքով, հակամարտության կարգավորման «Ճանապարհային քարտեզը» պատրաստվել է Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման համար:

ԵԱՀԿ գագաթաժողովը կայանալու է դեկտեմբերի 1-2-ին` Աստանայում: