Թուրքիայում Անկարայի դատարանը որոշել է կրկին արգելափակել երկրի տարածքում YouTube կայքի հասանելիությունը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, երբ կայք են բեռնել թուրքերին վիրավորական թվացող տեսահոլովակները իրենց ազգային առաջնորդ Քեմալ Աթաթուրքի մասին, կայքը կրկին արգելելու որոշում է կայացվել: Սակայն կայքը դեռ չի փակվել:

Բանն այն է, որ Թուրքիայի հեռահաղորդակցության վարչությունը Քեմալ Աթաթուրքի վերաբերյալ սկանդալային տեսանյութերը YouTube-ից  հանելու պահանջով դիմել է  YouTube-ի ղեկավարությանը, նշելով, որ եթե դրանք չհանվեն, Թուրքիայում կայքը նորից կարգելվի:

Հիշեցնենք, որԹուրքիայի տարածքում YouTube-ն արգելափակված էր շուրջ 30 ամիս: Արգելափակումը հանվել էր հոկտեմբերի 31-ին, սակայն ինչպես երեւում է, այն կրկին կարող է փակվել:

Տվյալ պահին Թուրքիայի տարածքում արգելափակված են ավելի քան 4 հազար ինտերնետ-հասցեներ: