Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հաթայի նահանգ (Կիլիկիա) կատարած այցի ժամանակ անդրադարձել է  Թուրքիայում 2,5 տարի անց բացված եւ կրկին արգելափակման վտանգի տակ կանգնած YouTube -ի ճակատագրին։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  Գյուլը հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ  Թուրքիան չմտնի այն երկրների շարքը, որոնք նման բաներն արգելում են։ Թուրքիայի նախագահը նշել է, թե իր կարծիքը YouTube-ի հարցում չի փոխել։

Նշենք, որ Թուրքիայի նախագահը Twitter-ի միջոցով մի քանի անգամ իր անհանգստությունն էր հայտնել Թուրքիայում YouTube-ի եւ մյուս ինտերնետ կայքերի արգելափակման շուրջ։

Նշենք, որ Անկարայի դատարանը որոշում է կայացրել, որով Թուրքիայում կրկին փակվելու է  YouTube-ը, եթե վիդեո-հոսթինգից չհանվեն  «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախկին ղեկավար Դենիզ Բայկալի սեռական կապի մասին  տեսանյութը։

Ներկայումս YouTube-ից պատասխան չի ստացվել, սակայն հիշյալ տեսանյութը հանվել է կայքից։