Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Իրան կայցելի:

Հունվարի 27-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ պաշտպանության նախարարն ամփոփելով պաշտոնավարման 118 օրվա արդյունքները՝ ասաց, որ այս ընթացքում 2 անգամ Լեռնային Ղարաբաղ է այցելել եւ հանդիպումներ է ունեցել Պաշտպանության բանակի ղեկավարության հետ, մասնակցել է ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որը բոլոր գործընկերների հետ միանգամից ծանոթանալու լավ առիթ էր, պաշտոնական այցով եղել է Ռուսաստանում: Նախարարը այցելել է նաեւ Հունաստան եւ Վրաստան:

Խոսելով ռազմական կրթության մասին՝ նախարարն անդրադարձավ Մոնթե Մելքոնյանի անվան ուսումնարանը հանրապետության լավագույն կրթական հաստատություններից մեկը դարձնելու հեռանկարներին: Առանց ուժեղ, պատրաստված սպայական կազմի մեր աշխատանքն արդյունավետ չի լինի»,- նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ նախկինում որոշում էր կայացվել «Փոքր Մհեր» քոլեջի եւ Մոնթե Մելքոնյանի անվան ուսումնարանի միաձուլման մասին: Հետագայում ուսումնարանը Տավուշի մարզ տեղափոխելու հեռանկարով: