Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը ընդունում է, որ բանակում ապրիլյան պատերազմից առաջ թերություններ են եղել, որոնք այսօր շտկված են (ֆոտոռեպորտաժ):
Այսօր հունվարի 28-ին Եռաբլուր զիվորական պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում Լեւոն Մնացականյանը նշեց, որ բոլոր մեղավորները պատժվել են. «Այսօր եւ սպառազինության, եւ նյութատեխնիկական մասով ունենք առաջընթաց: Դիրքերի բարելավման ամրապնդման աշխատանքները շարունակվում են, դրանք շարունակական են: Բոլոր թերությունները շտկվել են, մեղավորները պատժվել են»,-ասաց նա:
Լեւոն Մնացականյանը հայտնեց նաեւ, որ վերջին օրերին առաջնագծում իրավիճակը հանգիստ է:











