Հայաստանի եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 25-­րդ տարեդարձի կապակցությամբ, այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հայոց բանակի 25-ամյակի առթիվ «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Լեւոն Մնացականյանը, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ բարձրաստիճան այլ հյուրեր:

Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Նշենք, որ այսօր՝ հունվարի 28-ին, Հայկական բանակի օրն է: