2016-ին ստորագրեց Հայաստանի եւ Իրանի միջեւ վիզային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2016 թվականի հաշվետվության մեջ:
Հաշվետվությունում նաեւ ասվում է.
«Հայաստանը ջանքեր գործադրեց՝ զարգացնելու ավանդական փոխշահավետ եւ բարիդրացիական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Դեկտեմբերի 21-ին կայացավ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցը Հայաստան, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր: Ընդունվեց ՀՀ եւ ԻԻՀ նախագահների համատեղ հայտարարություն: Նախագահները մասնակցեցին Հայաստան-Իրան գործարար համաժողովին։
Հունիսի 5-ից 6-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Թեհրան պաշտոնական այցի ընթացքում ստորագրվեց Հայաստանի եւ Իրանի միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը։ Հոկտեմբերի 5-ից 8-ը Թեհրանում առաջին անգամ տեղի ունեցավ «Արմենիա Էքսպո 2016» ցուցահանդեսը, որին մասնակցեց շուրջ 100 հայկական ընկերություն:
Դեկտեմբերի 4-ից 5-ը Թեհրանում անցկացվեց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ համատեղ նիստը: Պարբերական բնույթ կրեցին տարբեր գերատեսչությունների ղեկավարների մակարդակով փոխայցելությունները»:




























