Թռչող ավտոմեքենաներն արդեն ֆանտաստիկա չեն: Այն արդեն իրականություն է Դենվերի կենտրոնում, որտեղ կարող եք գերծանրավեռնված փողոցների վրայով թռչելով արագ հասնել նշանակման վայր, փոխանցում է NTDTV-ն:
Ինչ-որ ժամանակ սա գիտական ֆանտաստիկա էր համարվում: Սակայն վերջերս նման տեխնոլոգիան երկինքը նվաճել է:
Ավտոարտադրողները վաղուց են երազում թռչող ավտմեքենաներ ստեղծելու մասին: Անցյալ դարի 50-ական եւ 60-ական թվականներին General Motors-ը նման սարք է ստեղծել, որը հրթիռ էր հիշեցնում:
Այսօր աշխարհի մոտ մեկ տասնյակ մեծ ու փոքր ընկերություններ, այդ թվում՝ դրոններ արտադրողներ աշխատում են նոր թռչող սարքի ստեղծման վրա, որը կարող է սավառնել ծանրաբեռնված ճանապարհների երկնքում:
Չինական Ehang ընկերությունը փորձում է կատարելագործել իր դրոնները, որ կարողանան մարդկանց տեղափոխել:
Մասաչուսեթսի Terrafugia ընկերությունը օդանավի նախապատվեր է ընդունում, որը փոխակերպվում է սովորական ավտոմեքենայի:
Ընկերությունների մեծ մասն օգտագործում է մարտկոցներ եւ էլեկտրաշարժիչներ: Սակայն իսրայելական Urban Aeronautics ընկերությունը վառելիքով աշխատող ուղղաթիռի շարժիչով ոչ մեծ դրոն է մշակում:
Airbus օդանավերը ստեղծողը դուստր ընկերություն ունի Սիլիկոնային հովտում: Այն նախատեսում է այս տարի թեստավորել Vahana թռչող սարքը: Ենթադրվում է, որ այն կլինի ինքնավար օդային տաքսի:
Մարդիկ թռչող մեքենան կկանչեն հեռախոսային հավելվածով: Հենց նրանք նստեն սարքի մեջ, այն թռիչքին պատրաստ կլինի:
Ենթադրվում է, որ այս ծառայությունը իրականություն կդառնա 10 տարի հետո: Ի դեպ, այս ժամկետը կարող է կրճատվել, քանի որ թռչող մեքենաների մշակմամբ այդքան շատ ընկերություններ են զբաղված:











