Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին:

«Կլառնետը հակառակ կողմից փչելով՝ կստանաս ոչ թե մեղեդի, այլ այն կակոֆոնիան, որը հնչեցրեց Ադրբեջանի արտգործնախարարը»,- գրել է Շավարշ Քոչարյանը Twitter-ի իր էջում:

Այսկերպ ԱԳ փոխնախարարն արձագանքել է Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունների վերաբերյալ Մամեդյարովի քննադատություններին: