Հայ ժողովուրդը խնդիրները երբեք ընդվզման ճանապարհով չի լուծել։ Նոյեմբերի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե մինչեւ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները ժողովրդի ընդվզումներ հնարավո՞ր են:

Նրա խոսքով, հաջորդ գումարման Ազգային ժողովում կմնան այն ուժերը, «որոնք մենք ունենք այսօր»։ «Մինչեւ խորհրդարանական ընտրությունները Հայ ազգային կոնգրեսում այնպիսի գործընթացներ կլինեն, որոնք նրանց հնարավորություն  կտան հայտնվել խորհրդարանում։ Սակայն ես դրանում մեծապես կասկածում եմ»,- նշեց Սահակյանը:

Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2012 թվականին:

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի