Այսօր` նոյեմբերի 5-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի ոստիկանության Մասիսի բաժնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն):
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 4-ին ժամը 10:30-11:00-ի սահմաններում Մասիս քաղաքի եկեղեցուն հարակից գերեզմանոցի տարածքում հայտանբերել են կնոջ դիակ` բռնության հետքերով: Կինն ամբողջովին մերկ վիճակում է եղել: Մահացած կնոջ մոտից գտել են քարեր, որոնց վրա առկա են եղել արյան հետքեր:
Ինչպես NEWS.am-ին հայյտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները պարզել են աղջկա ինքնությունը: Նա Երեւանի Նորագավիթ թաղամասի բնակիչ 42-ամյա Երազիկ Արամայիսի Բադալյանն է:
Հիշեցնենք, որ դիակի հայտնաբերման օրը դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Մարգար Մելքոնյանը, Մասիսի ոստիկանապետ Գուրգեն Բեգլարյանը, օպերատիվ քննչական խումբն ու փորձաքրեագետները:


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























