Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հրաժարվում են մեկնաբանել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը չի ցանկացել մեկնաբանել Հակոբյանի պաշտոնանկության մասին տեղեկությունը:

Նշենք, որ վերջին շրջանում հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ Գորիկ Հակոբյանին պաշտոնանկություն է սպառնում առողջական վիճակի պատճառով:

«Առավոտ» թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, անգամ նշել էր հնարավոր նոր ղեկավարի անունը: Պարբերականի վարկածով ԱԱԾ պետ է նշանակվելու Գորիկ Հակոբյանի ներկայիս տեղակալ Արզուման Հարությունյանը՝ Սահմանադրական դատարանի ղեկավար Գագիկ Հարությունյանի եղբայրը: