Առնվազն 3 տորնադո է մոլեգնել Միացյալ Նահանգների Լուիզիանա նահանգում։ Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, տորնադոները մոլեգնել են Նոր Օրլեան, Դոնալդսոնվիլ եւ Քիլիան քաղաքներում։ Լուսանկարներն ու տեսանյութերը վկայում են բազմաթիվ ավերածությունների մասին։ Կան տուժածներ, տեղի բնակիչներից շատերը աղետի հետեւանքով հայտնվել են ծուղակում։