Բելառուսի նկատմամբ Հայաստանի քայլերը պետք է ավելի վճռական եւ կոշտ լինեն։ Այս մասին փետրվարի 8-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։

Նրա խոսքով՝ Երեւանը պետք է հասնի նրան, որ Լապշինի հանդեպ դրսեւորված անարդարությունը այլեւս չկրկնվի։ «Եկեք Ռուսաստանին թողնենք իրավական մասը, թե կարող էր արդյոք Բելառուսը Լապշինին Ադրբեջան արտահանձնել, քանի որ Լապշինը ՌԴ քաղաքացի է, եւ մենք այստեղ անելիք չունենք։ Մենք շատ կարեւոր գործ ունենք այն հասարակական–քաղաքական գործիչների հետ, որոնք այցելել են Լեռնային Ղարաբաղ եւ հայտնվել են Ադրբեջանի «սեւ ցուցակում»,– նշել է Սահակյանը։