Թերթի տեղեկություններով` Հայաստանի իշխանական վերնախավում քննարկվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանին Վրաստանում ՀՀ դեսպան նշանակելու հարցը: Թերթը գրում է, որ ըստ Մանուկյանի` իրեն նման առաջարկ չի արվել:
Մանուկյանտ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը պետական պաշտոնի կարոտախտով չի տառապում, բայց եթե կարող է երկրին օգուտ տալ, ապա պատրաստ է աշխատել: «Վրաստանում դեսպան նշանակվելու տարբերակն ինձ համար նորություն է, այդ մասին առաջին անգամ եմ լսում»,- ասել է նա:
Թերթն արձանագրում է, որ եթե այդ նշանակումը տեղի ունենա, ապա Մանուկյանը կդառնա 9-րդ ոչ դիվանագետ դեսպանը:





























