Աճպարար եւ YouTube վիդեոհոստինգում իր բազմաթիվ խաղարկումների և հնարքների մասին տեսանյութերով հայտնի Ջուլիան Դոֆինը շփոթեցրել է անցորդներին «անտեսանելի աթոռով» իր հնարքով։

Ինչպես գրում է The Mirror–ը, փողոցներից մեկում Դոֆինը անսպասելի կանգ է առել եւ նստել «անտեսանելի աթոռին», ապա հարմար տեղավորվելով սկսել է թերթ կարդալ։ Կողքից թվում էր, թե նա շատ հարմար է տեղավորվել, թեեւ նրա տակ աթոռ չկար։ Զարմացած եւ ապշած անցորդների արձագանքները Դոֆինը տեսանկարել է եւ տարածել YouTube–ում։