Կառավարության դիմաց այսօր` փետրվարի 9-ին, հավաքված սեւազգեստ մայրերից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար «Շտապօգնություն» են կանչել:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վատացել է զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը: «Շտապօգնության» բժիշկները ցանկացել են կնոջը հիվանդանոց տեղափոխել, սակայն չի համաձայնել: Կառավարության դիմաց կնոջն առաջին բուժօգնություն են ցուցաբերել բժիշկներն ու հեռացել:

Նշենք, որ սեւազգեստ մայրերը պահանջում են հանդիպում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:

Հիշեցնենք, որ բանակում զոհված զինծառայողների ծնողները բողոքում են, որ իրենց որդիները սպանվել են բանակում, իսկ գործերը տարիներ անց դեռ բացահայտված չեն: