Անգամ Նարդարանի իրադարձությունները Ադրբեջանի ներքին գործը չեն, իսկ ապրիլյան իրադարձությունները Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիա էին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Ալիեւը 2016-ի դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի ժամանակ զոհված Չինգիզ Ղուրբանովի ծնողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե «ապրիլյան բախումները եւ շփման գծին լարվածությունը Ադրբեջանի ներքին գործն են»։
Նշենք, որ այդ հայտարարությունը թեպետ եւ երրորդ կողմին հասցեագրած չէր, սակայն, անկասկած, պատասխան էր ՌԴ ԱԳ նախարար Սեգեյ Լավրովին։
Նշենք, որ 2015–ի նոյեմբերին Նարդարանում (Բաքվի արվարձան՝ հայտի շիական կրոնական պահպանողականությամբ) ոստիկանները խուզարկումներ էին իրականացրել, որը վերածվել էր անկարգությունների, ինչի հետեւանքով սպանվել էր 2 ոստիկան եւ 7 խաղաղ բնակիչ։ Միջազգային կազմակերպությունները բազմիցս կոչ են արել հետաքննել այդ իրադարձությունները եւ վերջ դնել քաղաքական պատկերացումներով հալածանքները։




























