Ժամը 14.00-ի սահմաններում Պռոշյան փողոցում վրաերթի ենթարկված 4 կանանցից 2-ը մահացել են: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց տեղափոխված 1959թ. ծնված Գայանե Ավանեսովայի եւ 1944թ. ծնված Լաուրա Ջավախյանի կյանքը բժիշկներին փրկել չի հաջողվել:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին տեղեկացրել էր Գագիկ Շամշյանը, այսօր Պռոշյան փողոցում Վազ-21099 մակնիշի, 68 ՍՍ 104 պետհամանիշի մեքենայի վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը վրաերթի է ենթարկել 4 կանանց, ապա մեքենայով մտել սեփակա տներից մեկի բակ:

Շամշյանի փոխանցմամբ` վարորդը 20-25 տարեկանի սահմաններում երիտասարդ է: Մեքենայում հայտնաբերվել է ոստիկանության աշխատակցի ծառայողական գլխարկ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի