Ստեփանակերտի հոսպիտալից հունվարի 24-ին ուղղաթիռով Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանն ապաքինվում է, նրա վիճակն արդեն լավ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Ալեքսեյ Ավանեսյանը վիրավորվել էր հակառակորդի կողմից, նրան հունվարի 24-ին Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել էին   Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Պայմանագրային զինծառայողն ունի ստորին վերջույթների հրազենային վիրավորում, նրան վիրահատել են, անդամահատել ոտքը: