ԼՂՀ պետական բյուջեն պետք է լինի հավասարակշռված, իրատեսական եւ պահպանի իր սոցիալական ուղղվածությունը` միաժամանակ ընդգծելով, որ պետբյուջեի դեֆեցիտը չպետք է գերազանցի 3 տոկոսի շեմը: Այս մասին այսօր` նոյեմբերի 8-ին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների եւ կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությունը նվիրված է եղել ԼՂՀ 2011 թվականի պետական բյուջեի ձեւավորման հետ կապված խնդիրների քննարկմանը:
Բակո Սահակյանը նաեւ կարեւորել է բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը, ինչը թույլ կտա ապահովել երկրի զարգացման անհրաժեշտ տեմպերը:
Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




























