Ինչպես նախօրոք հայտարարվել էր, 4 օրով դադարեցվել էր «Տաթեւի Թեւեր» ճոպանուղու աշխատանքը`համակարգը ձմեռային ռեժիմի փոխելու նպատակով: Ինչպես եւ նախատեսվում էր, ճոպանուղու աշխատանքները վերկանգնվել է նոյեմբերի 6-ին:
Այսօրվանից` նոյեմբերի 8-ից, վերսկսված է ճոպանուղու կոմերցիոն գործարկումը:
Հիշեցնենք, որ ճոպանուղու շինարարությունն իրականացրել է շվեյցարա-ավստրիական Garaventa Doppelmayer Group ընկերությունը, որի մասնագետներն էլ ներկայում շահագործում են այն։ «Տաթեւի թեւերը» աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է, որը գործարկվել է հոկտեմբերի 16-ին, իսկ հոկտեմբերի 23-ին գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։ 5,7 կմ երկարությամբ ճոպանուղու ամենաբարձր կետը գտնվում է 320 մետր բարձրության վրա։ Այն անցնում է Որոտան գետի խորը եւ գեղատեսիլ կիրճի վրայով՝ իրար կապելով Հալիձոր գյուղում եւ Տաթեւի վանական համալիրում գտնվող կայարանները:





























