Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների` «ռուս լրտեսների» բացահայտման գործում: Այդ մասին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:
Նրա խոսքով, ռուսական կողմն արդեն Շվեյցարիայի դեսպանատան միջոցով տեղեկություն է խնդրել իր քաղաքացիների մասին:
Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, հոկտեմբերի վերջին վրացական լրատվամիջոցները հայտնել են, որ Թբիլիսիում ձերբակալվել է 20 մարդ: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է «Էնվեր» գաղտնանունով գործողության մասնակից «ռուս լրտեսների» անունները:
Ներկայումս անազատության մեջ է 13 մարդ, որոնցից 4-ը՝ Արմեն Գեւորգյանը, Ռուբեն Շիկոյանը, Պյոտր Դեւշիրաձեն եւ Յուրի Սկրիլնիկովը ՌԴ քաղաքացիներ են, 9-ը՝ Վրաստանի:





























