Հարավաֆրիկյան հանրապետությունում՝ Կրյուգերի ազգային պարկում փիղը մի քանի կիլոմետր հետապնդել է սաֆարի մեկնած զբոսաշրջիկներին: Հոլովակը հրապարակվել է արգելոցի YouTube-յան ալիքում, փոխանցում է Lenta-ն:
Ամեն անգամ, երբ ճաանապարհորդների մեքենան արգելակում էր, փիղն իր քայլերն արագացնում էր: Սակայն նա, ի վերջո, շեղվել է ճանապարհից եւ նրանցից հետ մնացել:











