Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը բռնության ենթարկված քաղաքացիների մասին տեսազեկույց է ներկայացրել: Տեսահաշվետվության մեջ ներառվել են մոտ 60 բռնության ենթարկված քաղաքացիների պատմություններ։

Այս առնչությամբ, ՀՔԱՎ գրասենյակի եւ տեսազեկույցի ստեղծագործական թիմի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Տեսահաշվետվությունը ժամ 20 րոպե է, այն կրճատել չենք ցանկացել, քանի որ կարեւորում ենք բոլորի մասին անդրադարձը։

Պետք է նշել որ չենք հավակնել ներկայացնել ամբողջական պատկերը, ինչը ուղակի հնարավոր չէր, քանի որ այս տարի քաղաքացիների թիվը հասնում էր 970-ի, հետեւաբար սա ուղակի դեպքերի օրինակ է ընդհանուր պատկերացում կազմելու համար տեղի ունեցածը։

Տեսազեկույցը պատրաստվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետ համատեղ

Տեսազեկույցը ֆիլմ չենք անվանում, քանի որ հակառակ կողմի կարծիքը բացակայում է, միայն ներառված են պաշտոնական հարցումների պատասխաններ ՀՀ Ոստիկանությունից, ՀՀ Դատախազությունից, ՀՀ Քննչական կոմիտեից։

Տեսազեկույցը պատրաստվել է միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների հիման վրա։

Տեսազեկույցի մեջ ներառված են լրատվամիջոցների կողմից իրականացված եւ հրապարակված, ինչպես նաեւ անհատական նկարահանումներ»: