Անթույլատրելի է լքված հողերի ոռոգում կատարելը: Այս մասին փետրվարի 23-ին՝ կառավարաության նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ոռոգման սեզոնի նախաշեմին նա ճյուղային գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրել կադաստրով որպես ոռոգվող նշված հողերի անհամապատասխանությունը այն հատվածի հետ, որոնք փաստացի մշակվում են: Ջրային տնտեսության պետկոմիտեի տվյալներով՝ ոռոգվող հողերից իրականում մշակվում է ընդամենը 47 տոկոսը: «Այս ցուցանիշը մենք անթույլատրելի ենք համարում»,- ընդգծեց վարչապետը:

Նա գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, նաեւ Ջրային տնտեսության պետկոմիտեին եւ Անշարժ գույքի կադաստրին հանձնարարեց 10 օրվա ընթացքում ուսումնասիրել հողի մշակման ամենացածր տոկոսով 20 գյուղերը եւ պարզաբանում ներկայացնել: