ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա՝ փետրվարի 25-ի նիստում վիճակահանությամբ որոշեց ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնացկող 9 ուժերի (4 դաշինք եւ 5 կուսակցություն) հերթական համարները (ֆոտոռեպորտաժ):

Նախ վիճակահանությամբ որոշվեց, թե ինչ հերթականությամբ են կուսակցությունների եւ դաշինքների լիազոր ներկայացուցիչները մոտենալու եւ քաշելու իրենց կուսակցությանը համարը: Այնուհետեւ տեղի ունեցավ բուն վիճակահանությունը:

Վիճակահանությունից հետո ԿԸՀ-ն միաձայն որոշում կայացրեց ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերին տրամադրել հետեւյալ հերթական համարները.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 2

«Ելք» դաշինք – 1

«Ծառուկյան» դաշինք – 4

«Կոնգրես – ՀԺԿ» դաշինք – 5

Հայ հեղափոխական կուսակցություն – 9

Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 7

Հայաստանի հանրապետական կուսակցություն – 6

«Հայկական վերածնունդ» կուսակցություն - 3

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք - թիվ 8

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԸՀ-ն այսօր իր նիստում գրանցել էր բոլոր 9 ուժերի համամասնական եւ տարածքային ցուցակները: