YouTube-ում արդեն օրական մեկ միլիարդ ժամ տեսանյութ են դիտում։ Այս մասին հայտնել է ընկերության տեխնոլոգիական գծով փոխնախագահ Քրիստոս Գուդրոուն, հաղորդում է RIA Novosti –ն։ 

«Մեր ճամփորդությունում մենք կարեւոր փուլի ենք հասել։ Ամբողջ աշխարհում մարդիկ մեկ միլիարդ ժամ տեսանյութեր են դիտում  YouTube–ում  ամեն օր»,–գրել է Գուդրոուն YouTube–ի իր պաշտոնական բլոկում։

«Եթե դուք ստիպված լինեիք միլիարդավոր ժամերի ընթացքում YouTube–ում տեսանյութ դիտել, ապա դա ձեզանից ավելի քան 100 հազար տարի կխլի», —հավելել է ընկերության ներկայացուցիչը։

YouTube վիդեոհոսթինգը պատկանում է  Google ընկերությանը, որը 23015–ի հոկտեմբերին  ներառվել է  Alphabet հոլդինգում։