Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվել Սումգայիթյան կոտորածի հայ զոհերի հիշատակին, հայտնում է Analitikaua.net–ը։

Փետրվարի 28-ին ժամը 18։00-ին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվել Սումգայիթյան ողբերգության հայ զոհերի հիշատակին, այս մասին տեղեկացրել է Հայ Առաքելական եկեղեցու ուկրաինական թեմը։

Հիշեցնենք, որ երկրի տարբեր շրջաններում հայկական համայնքները ամեն տարի անցկացնում են տարբեր միջոցառումներ՝ նվիրված Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին։

1988 թ փետրվարի 26-29-ը ադրբեջանական Սումգայիթ քաղաքում խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածներ էին կազմակերպվել, որոնք ուղեկցվել էին քաղաքի հայ բնակչության նկատմամբ դաժան սպանություններով, բռնությամբ ու կողոպուտով։ 3 օրում սպանվել ու վիրավորվել էին հարյուրավոր հայեր։