Մեծ Բրիտանիայի բիզնես ենթակառույցների ներկայացուցիչների հետ 17 IT ընկերությունների առաջիկա հադիպման շրջանակներում պորտալ կստեղծվի, որտեղ ֆորումի մասնակիցները կկարողանան տեսնել ընկերության պրոֆիլը եւ ուղղվածությունները, ինչպես նաեւ հանդիպումներ նշանակել: Վեբ կայքը կտարածվի Մեծ Բրիտանիայի ամենախոշոր IT ընկերությունների շրջանում եւ կշարունակի գործել նաեւ միջոցառման ավարտից հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է բրիտանական դեսպանատան առեւտրի ու զարգացման հարցերով պատասխանատու Արտաշես Դավթյանը:
Նրա խոսքով` ընտրությունը կանգ է առել հենց այդ բնագավառի վրա, քանի որ հաշվի առնելով Հայաստանի տնտեսական կառւցվածքը, տարբեր արտաքին գործոններ, աշխարհագրական դիրքը, սահմանափակւմները եւ այլն, հենց այն կարող է տարբեր ապրանքների հսկայական ոլորտ առաջարկել եվրոպական եւ բրիտանական շուկային: Նախաձեռնությունը բաց չի թողնել BSC բիզնեսի համագործակցության կենտրոնը:
«Երբ խոսում ենք այս նախագծի արդյունավետության եւ դրական լինելու մասին, ցանկանում եմ նշել, որ այն չի սահմանափակվի միայն լոնդոնյան միջոցառումներով: Հանդիպումներից հետո BSC բիզնեսի համագործակցության կետրոնը կշարունակի կազմակերպել, այսպես կոչված, follow up meeting-ներ եւ ներդրումներ կանի պայմանագրեր կնքելիս», - նշել է փորձագետը:
Նա նաեւ հավելել է, որ մասնակցւթյան հայցադիմում են ներկայացրել ավելի քան 40 ընկերություններ: Սակայն հարցազրույցների, հրավիրված մասնագետների հետ հանդիպումների արդյունքում, որոնց թվում է նաեւ Մայք Լազիեւը` IT ոլորտում 15-ամյա փորձով փորձագետ, «եզրափակիչ են դուրս եկել» դրանցից 17-ը: Դեսպանատունը նաեւ ֆինանսավորում է ընկերությունների խորհրդակցությունները փորձագետների հետ,որի ընթացքում նրանց սովորցնում են` ինչպես ներկայացնել ընկերությունը, ինչպես ձեւավորել պաշտոնական կայքը, ինչի վրա դնել շեշտը եւ այլն:
Հիշեցնենք, որ մարտի 9-10-ը Լոնդոնում «Հայ-բրիտանական IT նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, տեղի կունենա հայկական 17 IT ընկերությունների հանդիպումը բրիտանացի ձեռնարկատերերի հետ, որի նպատակն է հետագա համագործակցության համար պայմանագրեր կնքելը: Դրանց թվում են Agnian LLC (վեբ դիզայն), AltaCode LLC (մշակող), ARLOOPA Inc. ( վիրտուալ իրականության հավելվածների մշակող), ARMACAD (կրթություն), Buy.am (էլեկտրոնային կոմերցիա), Incredo LLC (մարքեթինգ), Anomma LLC (բջջային հավելվածներ), Mer Soft LLC (IT լուծումներ բիզնեսի համար), Triada Studio Ltd (վիդեո եւ անիմացիա), Volo LLC (ծրագրերի մշակում), CVDS (վեբ դիզայն), Cyclop LLC (ծրագրերի մշակում), Developway CJSC (ծրագրերի մշակում), Eagma Tech LLC (ծրագրերի մշակում), EarlyOne (անձնակազմի ու հաճախորդների կառավարում), Energize global services (վեբ դիզայն), Help Systems LLC (վեբ դիզայն) ընկերությունները:



























