Թուրքիայի հանրապետության հիմնադրի՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան 72-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում կազմակերպված միջոցառումներում աչքի է ընկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Բուջայի շրջանային կառույցի ծաղկեպսակը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Բուջայի հրապարակներից մեկում տեղադրված թուրք առաջնորդի հուշարձանի մոտ տեղադրված ծաղկեպսակների մեջ ժողովրդին զարմացրել է չորացած մեխակներով պատրաստված ծաղկեպսակը, որը բերել էր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Բուջայի շրջանային կառույցը։





























