Ադրբեջանը հետեւողականորեն տորպեդավորում է Վիեննայի եւ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ NEWS.am–ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ–ի հայտարարությունը։

«Ադրբեջանը հետեւողականորեն տորպեդավորում է Վիեննայի եւ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչումը՝ ուղղված բանակցությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն։ Ավելին, Բաքուն կանխամտածված մեծացնում է լարվածությունը հակամարտության գոտում», - ընդգծել է Տիգրան Բալայանը։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Հայաստանին մեղադրել է բանակցությունների դադարեցման մեջ։