Օրերս Արմավիրի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչը ոստիկանություն հաղորդում է տվել, որ  Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Ռոբերտ Ալոյանը  իրենից 3 հազար դոլար  գումար է վերցրել՝ խոստանալով, որ այն որպես կաշառք կփոխանցի իրավապահներին, որ իր որդու նկատմամաբ հարուցված քրեական գործը կարճեն: Ջրահովիտ գյուղի բնակչի որդու դեմ քրեական գործը հարուցվել է ամուսնության նպատակով աղջիկ առեւանգելու համար: Ոստիկանությունը հայտնաբերել  եւ բերման է ենթարկել Ռոբերտ Ալոյանին: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: