Ոչ մի երաշխիք չկա, որ Արցախի հարցի շուրջ նոր փաստաթղթի ստորագրման դեպքում Ադրբեջանը կկատարի իր պարտականությունները։ Այս մասին մարտի 8–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը հանդես են գալիս մեկ սկզբունքի՝ փոխադարձ զիջումների շուրջ, սակայն նրանց ընկալումները տարբեր են։ «Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ Հայ ազգային կոնգրեսը փոխադարձ զիջումներն ընկալում են որպես 7 շրջանների վերադարձ։ Բայց մենք գիտենք, որ դա չի գործի։ Մենք չենք կարող հավատալ Ադրբեջանի խոսքերին, քանի որ շատ են օրինակներն այն բանի, թե ինչպես Բաքուն չի կատարում իր պարտականությունները – ընդգծել է Պապյանը։



























