«Ելք» դաշինքի անդամները ցանկանում են իրագործել 700 տարվա երազանքը՝ ունենալու համար այնպիսի երկիր, որի համար տարիներով պայքարել են: Այդ մասին այսօր՝ մարտի 8-ին Երեւանի Ազնավուրի հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Ելք» դաշինքի առաջին համար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Ըստ Մարուքյանի՝ թիվ 1 քվեաթերթիկը («Ելք»-ի քվեաթերթիկը-խմբ.) այն համարն է, որը փոփոխություններ կբերի մեր երկրին: «Ելք» դաշիքի լոգոտիպի թիկունքում է դրա անդամների ամբողջ էներգիան. դաշինքի անդամները ցանկանում են իրագործել 700 տարվա երազանքը՝ ունենալու համար այնպիսի երկիր, որի համար տարիներով պայքարել են, որի մասին երազում են; Յուրաքանչյուր հայ պետըք է հպարտ լինի, որ կա Հայաստան պետություն եւ ոչինչ չխնայի դրա զարգացման ու հզորացման համար»,- նշել է Մարուքյանը:
Նրա խոսքով, «Ելք»-ի ծրագիրն է ստեղծել մի պետություն, որտեղից մարդիկ չեն հեռանում: Մարուքյանը կոչ է արել չվախենալ, չփոշիացնել ձայները եւ դրանք կոնսոլիդացնել դեպի «Ելք» դաշինքը, որը միայն կարող է փոփոխություններ բերել ու մարտագրավեր նետել գործող համակարգին. «Դա են վկայում բոլոր հարցումները»,- ասել է նա:











