Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները երկաթգծային ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։ Եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել է երկաթգծային ճանապարհի ընդհանուր սակագինը 2017-ի համար, փոխանցում է ԻՐՆԱ-ն։
Իրանի պատվիրակությունը, որը եռօրյա այցով Մոսկվայում է գտնվում, նաեւ այցելել է ռուսական կոմերցիոն ու տրանսպորտային ընկերություններ; Իրանի ու Ադրբեջանի պատվիրակությունները ծրագրում են այցելել Գիտահետազոտական ինստիտուտ ու Ռուսաստանի երկաթգծերի հսկիչ կենտրոն։
Երեք երկրների երկաթգծերի միացման դեպքում, Հյուսիս- Հարավ միջանցքի երկաթգծի մեծ մասը ակտիվացվելու է։ Հյուսիս- Հարավը միջազգային տրանսպորտային միջանցք է, որի նպատակն է Բալթյան երկրների ու Հնդկաստանի միջեւ տրանսպորտային կապ ապահովել Իրանի տարածքով։




























