Ամերիկյան Cassini տիեզերական զոնդը Երկիր է ուղարկել Սատուրնի բազմաթիվ արբանյակներից մեկի՝ Պանի մանրամասն լուսանկարները: Արբանյակը հայտնաբերվել է 1990-ին, հաղորդում է NASA-ն:
Մարտի 7-ին Cassini -ի ուղարկած լուսանկարներում պարզ երեւում է գագաթը, որը գոտեւորում է ամբողջ արբանյակի շրջակայքը: Լուսանկարներն արվել են ռեկորդային մոտ տարածությունից՝ 24 572 կմ-ից:
Պանն անվանում են հովիվ արբանյակ: Գիտնականները կարծում են, որ իր ձգողականությամբ այն զտում է Սատուրնի օղակի նյութերը՝ կենտրոնացնելով դրանք իր հասարակածում:




























