Ադրբեջանում համապատասխան եզրակացություն են արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունից։
haqqin.az-ի փոխանցմամբ, Ֆրանսուա Օլանդը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո առաջարկել է «մշակել մեխանիզմ, որը թույլ կտա իրականացնել մշտադիտարկում ու կանխարգելում, խաղաղության դեմ ուղղված գործողությունների դեպքում հնարավոր են նաեւ պատժամիջոցներ»։
«Հաշվի առնելով, որ հենց հայկական լրատվամիջոցներն են տարածում այդ հայտարարությունը, նաեւ այն փաստը, որ հենց Երեւանն է պնդում, որ ներդրվի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննությունների մեխանիզմ, կասկածներ քիչ կան, որ խոսելով պատժամիջոցների մասին՝ Ադրբեջանին նկատի ունեն»,- ամփոփում է պարբերականը։




























