Ղարաբաղյան կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ-ի ակտիվացման անհրաժեշտություն կա։ Այս մասին մարտի 11-ին «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի արտագնա նստաշրջանի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ՄԳԻՄՕ-ի ռեկտոր Անատոլի Տորկունովը։

Նրա խոսքով ԵԱՀԿ ՄԽ-ի ռեսուրսներն ամենեւին էլ սպառված չեն։ «Աշխատանքը պետք է շարունակել, չէ որ նման գործընթացում լինում են խափանումներ, քանի որ սա հեշտ գործ չէ։ Եվ ես կարծում եմ, որ խանգարումները պետք է հաղթահարել ու համառորեն առաջ շարժվել դեպի նպատակ, դրսեւորելով բնականաբար շրջահայացություն»,- նշել է Անատոլի Տորկունովը։

News. am-ի թղթակցի այն դիտարկմանը, թ ե ինչպես է հնարավոր վերսկսել բանակցությունները , եթե կողմերից մեկը, տվյալ դեպքում Բաքուն, ամեն կերպ խախտում է ձեռքբերված պայմանավորվածությունները , ՄԳԻՄՕ—ի ռեկտորը ասել է «Դուք գիտեք, որ բանակցությունները միշտ էլ հնարավոր են, եթե կա ցանկություն։ Բայց դա հեշտ գործընթաց չէ։ Ուզւում եմ հավատալ, որ այդ հարցով կլինեն կվերսկսվեն բանակցություններ»։