Ճապոնիայում՝ Տակաո Սան լեռան մոտ յամաբուսիի բուդդա վանականները աղոթքի վայրի մոտ քայլել են շիկացած ածուխի վրայով, որից հետո սանդուղքով վեր են բարձրացել, որի աստիճանները սրերի շեղբեր են, փոխանցում է Life-ը: 

Ծիսակատարությունը կոչվում է հիվաթարի: Այն նշվում է գարունը նշանավորելու, նաեւ ֆիզիկական եւ հոգեւոր ուժն ամրապնդելու համար: Բոլոր ցանկացողները կարող էին միանալ եւ ոտաբոբիկ քայլել, բայց միայն վանականների անցնելուց եւ կրակը հանգցնելուց հետո: Համարվում է, որ կրակը մարմնից եւ հոգուց ամեն վատը վերցնում է: