ԱՄՆ Նյու Յորք նահանգում Օնտարիո լճի ափին գտնվող սովորական տունը սառցե տան է վերածվել։ Փոթորկի ժամանակ ջրի շիթերը ցվել են տան վրա, իսկ հետո ջուրը սառել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Սառցե» կառույցը տեսել է լուսանկարիչ Ջոն Կուկոն եւ լուսանկարները տեղադրել համացանցում։
Նշվում է, որ սոցկայքերի շատ օգտատերեր հրաժարվել են հավատալ լուսանկարների՝ իրական լինելուն։ Կասկածները ցրելու համար լուսանկարիչը Facebook–ում տեղադրել է տեսագրությունը։ Երկու օրից էլ քիչ ժամանակահատվածում տեսագրությունը մոտ 70 հազար դիտում է հավաքել։











