Երեւանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում ընթանում է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումն ընտրողների հետ:

Հանդիպումը տեղի է ունենում վարչական շրջանի բակերում:

Հանդիպմանը մասնակցում են թիվ 3 ընտրական տարածքում ՀՎԿ-ի թեկնածուները, մասնավորապես, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, Արփինե Միքայելյանը, Հովսեփ Շահինյանը, Գուրգեն Գեւորգյանը, Հարություն Ավետիսյանը: 

Հեղինե Բիշարյանն իր խոսքում նշեց, որ սկզբում հայտարարվել էր, որ դահլիճային հանդիպում է լինելու, եւ դա է պատճառը, որ մարդկանց թիվը այս հանդիպմանը շատ չէ. «Այստեղ ասեղ գցելու տեղ չէր լինի»,-ասաց նա: