Այսօր` նոյեմբերի 11-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ, տեղի է ունեցել Վազգեն Ա Կաթողիկոսի արձանի բացման արարողությունը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ արձանը կանգնեցվել է միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի նախաձեռնությամբ: Քանդակագործն է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Ֆրիդրիխ Սողոյանը:
Հանդիսությանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբանները, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, պետական այրեր, մշակույթի գործիչներ, Էջմիածնի բազում բնակիչներ:
Նիկոլայ Ռիժկովին ու Ֆրիդրիխ Սողոյանին հրավիրել են հանդիսավոր կերպով կատարելու Վազգեն Ա Հայրապետի հիշատակը հավերժացնող արձանի բացումը:





























